28/06/2021 16:30
Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները հայտարարել են բարիդրացիության պայմանագիրը երկարացնելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը տեսակոնֆերանսի ընթացքում պաշտոնապես հայտարարել են բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին ռուս-չինական պայմանագիրը երկարացնելու մասին:
Այս մասին հայտարարել է CGTN հեռուստաալիքը:
«Երկու երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ պաշտոնապես հայտարարելով բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին ռուս-չինական պայմանագիրը երկարացնելու մասին», - նշում է հեռուստաալիքը: