28/06/2021 11:37
ԱՄՆ օդային հարվածներ է հասցրել Իրաքի և Սիրիայի սահմանին գտնվող թիրախներին
ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել իրաքամետ աշխարհազորայինների թիրախներին՝ Իրաքի և Սիրիայի սահմանային շրջանում, ասվում է Պենտագոնի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
«Նախագահ Բայդենի հանձնարարությամբ, այսօր երեկոյան ԱՄՆ զինված ուժերը սկսել են պաշտպանական ճշգրիտ օդային հարվածներ հասցնել Իրաքի և Սիրիայի սահմանային շրջանում Իրանի կողմից աջակցվող ապստամբ խմբավորումների կողմից օգտագործվող թիրախներին: Այս թիրախներն ընտրվել են այն պատճառով, որ այդ օբյեկտներն օգտագործում են իրանական աջակցությունը ստացած աշխարհազորայինները, որոնք անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցնում Իրաքում ԱՄՆ անձնակազմին և օբյեկտներին», - հայտնում է ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը:
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել զիամթերքի և պահեստային օբյեկտներին Սիրիայի երկու և Իրաքի մեկ վայրում:
Ենթադրվում է, որ ավիահարվածի հետևանքով մեկ երեխա է զոհվել, ևս երեք մարդ վիրավորվել է, հայտնում է սիրիական պետական Al-Ikhbariya հեռուստաալիքը: