28/06/2021 14:45
Գերմանիան կառաջարկի արգելել բրիտանացիների մուտքը ԵՄ՝ «Դելտա» շտամի պատճառով
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկուշաբթի մտադիր է եվրոպացի գործընկերների հետ քննարկել կորոնավիրուսի «Դելտա» հնդկական շտամի տարածման պատճառով Մեծ Բրիտանիայի քաղաքացիների մուտքը ԵՄ երկրներ արգելելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է The Times-ը:
Ըստ աղբյուրի՝ Մերկելը ցանկանում է առաջարկել հայտարարել Մեծ Բրիտանիան «մտահոգություն հարուցող» երկիր և արգելել բրիտանացիների մուտքը ԵՄ երկրներ: Պարզաբանվում է, որ այս արգելքը կարող է տարածվել ինչպես չպատվաստված, այնպես էլ պատվաստված Մեծ Բրիտանիայի քաղաքացիների վրա:
Համաձայն Միացյալ Թագավորության կառավարության աղբյուրի՝ մի շարք երկրներ, այդ թվում՝ Հունաստանը, Իսպանիան, Կիպրոսը, Մալթան և Պորտուգալիան, մտադիր են դեմ լինել Գերմանիայի նման առաջարկին: