29/06/2021 17:07
ԱՀԿ-ում խոսել են հակամարմինների առկայության դեպքում COVID-19-ի դեմ պատվաստման անհրաժեշտության մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները պատվաստումն անվանում են կոլելտիվ իմունիտետի հասնելու լավագույն միջոց և հայտարարում են, որ պատվաստումն անվտանգ է ցանկացած հակամարմինների մակարդակում:
«Իմունիտետի գնահատումը դժվար է և պահանջում է տարբեր գիտական մակարդակներ և բարդ լաբորատորիաների առկայություն: Որոշակի հակամարմինների առկայությունը թեստերում սովորաբար չի վկայում այն մասին, որ դրանք չեզոքացնող հակամարմիններ են, այսինքն՝ արդյոք նրանք կարող են կասեցնել վիրուսը, հետևաբար ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս այս տեսակի թեստեր», - մեջբերում է ՌԲԿ-ն Ռուսաստանում ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչի խոսքերը:
Ըստ նրա, պատվաստումը լավագույն միջոցն է ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ իմունիտետի ձևավորման համար։