29/06/2021 17:18
Սաակաշվիլին կդառնա շոումեն
Վրաստանի նախկին նախագահը և Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վարելու է սեփական թոք-շոուն, որը կցուցադրվի հեռուստաալիքներից մեկով: Այս մասին հայտնում է Sputnik Telegram ալիքը:
Ինչպես նշվում է, հաղորդումը հեռարձակելու է հանդիպումներ վրացական հասարակության ներկայացուցիչների հետ:
Սաակաշվիլին նախատեսել է նաև երիտասարդական համագումար Օդեսայում, Վրաստանից ժամանած հարյուրավոր երիտասարդների հետ՝ նորամուծությունները քննարկելու համար: