29/06/2021 17:31
Facebook-ի կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցել է 1 տրիլիոն դոլարը
Ամերիկյան Facebook ընկերության բաժնետոմսերը երկուշաբթի՝ հունիսի 28-ին, առևտրի ավարտին աճել են 4,18%-ով՝ մինչև 355,64 դոլարով, և կազմել ընկերության ընդհանուր արժեքի 1,008 տրլն դոլար, գրում է CNN Business-ը:
Գնանշումների կտրուկ աճը կապված է դատարանի որոշման հետ, որը մերժել է ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովի հակամենաշնորհային հայցը: Այս դեպքը կարող է հանգեցնել ֆեյսբուքյան բիզնեսի պառակտման:
«Դաշնային դատարանը մերժեց Դաշնային առևտրի հանձնաժողովի կողմից Facebook-ի դեմ ներկայացված բողոքը (ընկերության մենաշնորհային դիրքը՝ խմբ.)՝ ասելով, որ գործակալությունը ապացույցներ չի տրամադրել իր հայցերի համար», - նշում է թերթը:
Դատարանը որոշել է, որ դաշնային իշխանությունները բավարար փաստեր չեն տրամադրել՝ ապացուցելու համար, որ ընկերությունն ունի 60% գումարած բաժնեմաս սոցիալական լրատվամիջոցների շուկայում: