29/06/2021 11:00
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 116 դեպք, մահացել է 4 մարդ
Հայաստանում հունիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 224 967 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 116-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 216 718 (+73) մարդ, այս պահին բուժվում է 2636 (+39) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5613 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4514 (+4), իսկ այլ պատճառներով՝ 1099 (+0):
Վերջին մեկ օրում մահացել է 4 մարդ: