29/06/2021 15:07
ԱՄՆ-ում հայտնել են կորոնավիրուսով վարակման նոր եղանակի մասին
Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները կորոնավիրուսի բջիջների ներափանցման այլընտրանքային տարբերակ են գտել. վիրուսը միշտ չէ, որ օրգանիզմ է մտնում ACE2 ընկալիչների միջոցով:
Համապատասխան տեղեկատվությունը հրապարակված է հաստատության կայքում:
Ինչպես պարզել են մասնագետները, մուտացիայի շնորհիվ կորոնավիրուսը կարող է չօգտագործել ACE2 ընկալիչները (անգիոտենզին փոխակերպող ֆերմենտ)՝ մարդու մարմնին ներթափանցելու համար:
«Այս հայտնագործությունը ցույց է տալիս, որ վիրուսը ի վիճակի է անսպասելիորեն փոխվել և գտնել մարմինը վարակելու նոր ուղիներ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հետազոտության հեղինակները նշում են, որ գիտնականների մեծ մասն աշխատում է պրիմատների երիկամների բջիջների հետ, բայց նոր ուսումնասիրության մեջ օգտագործվում են մարդու թոքային բջիջներ, ներառյալ քաղցկեղային բջիջները, որոնք չունեն ACE2:
Ինչպես նշվում է, այս բջիջները նույնպես ենթակա էին լաբորատորիայում աճած մուտացված վիրուսի ընդունման: