29/06/2021 11:57
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 դեպք
Հունիսի 28-ին կատարվել է 46 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8871 քաղաքացու հետազոտություն, որից 908-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան:
Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2892 դեպք: Կատարվել է 26 823 թեստավորում: