29/06/2021 13:47
Ոռոգման ջրի խնդիր ենք ունենալու. գյուղատնտեսության ոլորտում նոր մարտահրավերներ են ձևակերպվում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել են ոռոգման ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիները:
Վարչապետի պաշտոնակատարը խորհրդակցությունից տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում, որում ասում է.
«Երկար տարիներ է՝ արձանագրում ենք աննախադեպ շոգ: Սա այլևս ոչ թե առանձին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցող երևույթ է, այլ գլոբալ կլիմայական փոփոխություն: Սա նշանակում է՝ խնդիրները, որոնք ունենում ենք, մեծ հավանականությամբ լինելու են շարունակական: Այսինքն՝ ոռոգման ջրի խնդիր ենք ունենալու և գյուղատնտեսության ոլորտում մեզ համար նոր մարտահրավերներ են ձևակերպում»:
Նա նաև ընդգծել է, որ ավանդական ոռուգումն ապագա չունի.
«Ավանդական ոռոգումը փոխարինել կաթիլայինով. գյուղատնտեսության ոլորտում մեր ռազմավարությունն է կաթիլային ոռոգումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը»։