29/06/2021 11:20
«Ոչ ոք չի մոռացվել». Հունիսի 29-ն անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է
Հունիսի 29-ն անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է: Օրվան ընդառաջ, երեկ՝ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն ընդունել է «Անհետ կորած ազատամարտիկների հարազատների միության» նախագահ, արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկ և մինչ օրս անհետ կորած ոստիկանության ծառայող Սպարտակ Գրիգորյանի մորը՝ Վերա Գրիգորյանին և Գառնիկ Ավթանդիլյանի կնոջը՝ Արիգա Ավթանդիլյանին:
«Ոչ ոք չի մոռացվել ու չի մոռացվի, հայրենիքի համար անմահացած, գերեվարված ու անհայտ ճակատագիր ունեցող բոլոր ժամանակների հերոսներին միշտ կփառաբանենք ոչ թե խոսքով, այլև՝ գործով», - ասել է Կարեն Սարգսյանը՝ վստահեցնելով, որ որպես գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ախագահ, ԱԿԱՀ միության հետ կշարունակի ակտիվ համագործակցությունը:
Արցախի ՆԳ նախարարն անհետ կորած ոստիկանների հարազատներին պարգևների է հանձնել: