30/06/2021 10:35
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել պատվիրակություն Ռուսաստան գործուղելու մասին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել պատվիրակություն Ռուսաստան գործուղելու մասին։
Էկոնոմիկայի նախարարաի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին։
Պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունում (Եկատերինբուրգ) կլինի 2021 թվականի հուլիսի 5-7-ը։
Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Քերոբյանը Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: