Փոխանակ զինված ուժերի բարեփոխումներն արագացնենք, խոսում են կադրային ջարդերի մասին. թվում է՝ այս երկիրն ամբողջությամբ «Քաղաքացիական պայմանագիր» պետք է լինի. Սեյրան Օհանյան

30/06/2021 14:53

Փոխանակ զինված ուժերի բարեփոխումներն արագացնենք, խոսում են կադրային ջարդերի մասին. թվում է՝ այս երկիրն ամբողջությամբ «Քաղաքացիական պայմանագիր» պետք է լինի. Սեյրան Օհանյան


Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի համաձայն՝ հունիսի 28-ից Բաքվում սկսվել են մարտական կրակով «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ մարտավարական վարժանքներ։

Զորավարժություններին ներգրավված է մինչև 600 մարդ, մինչև 40 տանկ և այլ զրահամեքենա, մինչև 20 տարբեր տրամաչափի հրետանային կայանք և ականանետ, 7 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ, տարբեր նշանակության 3 անօդաչու թռչող սարք, մինչև 50 տրանսպորտային միջոց:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ նշել է, թե Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումներն այս տարվա սեպտեմբերին համատեղ զորավարժություններ կանցկացնեն։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ զորավարժությունները մի քանի նպատակ ունեն. առաջին նպատակը, եթե ազգային զորավարժություններ են, ազգային զինված ուժերի մարտունակության ու նաև պատրաստության բարձրացումն է, զորքերի մարտական կարողությունների ավելացումը։

«Իսկ երբ զորավարժություններն անցկացվում են արդեն մի քանի երկրների զինված ուժերի մասնակցությամբ, դա համատեղ կարողությունների ավելացումն է, ընդհանուր կառավարման ու փոխգործակցության մակարդակի բարձրացումն է, այս պարագայում, թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության շրջանակներում է անցկացվում, իսկ երբ ավելացվում է նաև Պակիստանի հետ զորքերի ընդգրկմամբ զորավարժություն, դա արդեն նպատակ ունի ամբողջությամբ իսլամական աշխարհի ներգրավումն ու նրանց պատրաստականությունը խնդիրներ կատարելու», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա։

Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ այս զորավարժությունները Հայաստանի համար վտանգ են ներկայացնում, քանի որ Պակիստանի հետ զորավարժություններին ընդգրկվում են հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք կարող են հատուկ գործողություններ իրականացնել։

«Իսկ պակիստանցիները, մոտ լինելով Հնդկաստանին, կարող են հնդիկների անվան տակ հատուկ խնդիրներ կատարել մեր տարածքում, սա լուրջ խնդիր է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համար՝ այդ ուղղությամբ լուրջ աշխատելու համար», - նշեց պաշտպանության նախկին նախարարը։

Թե ինչո՞ւ են զորավարժությունները հիմա անցկացվում, Սեյրան Օհանյանն ասաց, որ սա ուժի ցուցադրում է ու հոգեբանական ճնշման շարունակությունն է Հայաստանի նկատմամբ։

«Թուրք-ադրբեջանական տանդեմի խնդիրն այսօր ծավալվելն, ընդհարձակվելն է նաև Հարավային Կովկասում, ինչը որոշակի սպառնալիք է նաև Ռուսաստանի համար, այնպես որ՝ եթե մեր վրա հոգեբանական ճնշում է, ապա Ռուսաստանի համար ուժի ցուցադրում է», - ասաց նա։

Սեյրան Օհանյանն ընդգծեց՝ բոլոր ուղղություններով Հայաստանը պետք է աշխատանքներ տանի, քանի որ գոյություն ունեն ներքին ու արտաքին սպառնալիքներ։

«Այսօր մեր ԱԱԾ-ն ու Անվտանգության խորհուրդն այդ ուղղությամբ լուրջ աշխատանք պետք է կատարեն՝ բացահայտելու բոլոր այն սպառնալիքները, որոնց ուղղությամբ պլանավորում է հարկավոր իրականացնել, բայց մենք այս իրականության մեջ հակառակն ենք նկատում. փոխանակ մեր զինված ուժերի բարեփոխումներն արագացնենք, ԱԱԾ-ի կոնկրետ հակահետախուզական խնդիրների ունակություններն ավելացնենք, խոսում են բանակի բարեփոխումների մասին ու ուշադրություն դարձնում ժամկետային ծառայության կրճատմանը, կամ խոսում են կադրային ջարդերի մասին. թվում է, թե այս երկիրն ամբողջությամբ «Քաղաքացիական պայմանագիր» պետք է լինի, բայց փորձը ցույց տվեց, որ ոչ մի պայմանագիր քաղաքացու հետ չկա, դեռ ավելին, մեր միասնության գաղափարն այս վերջին պատերազմին ու պատերազմից հետո խարխլվել է, ամբողջությամբ ջարդվել է, դրան ավելացել է նաև պարտվողական քաղաքականությունը», - ասաց նա։

Անդրադառնալով ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկություններին, համաձայն որոնց՝ մոտ ապագայում ականներ հայտնաբերող իսրայելական ԱԹՍ-ները կարող են մտնել Ադրբեջանի սպառազինության համակարգ և սրանով հնարավոր կլինի մեկ տարվա ընթացքում ականներից մաքրել Արցախից գրավված տարածքները, պաշտպանության նախկին նախարարն ասաց, թե այդ տարածքների զգալի մասը մեր նախկին մարտական դիրքերն էին ու այնտեղ ականապայթյունային ու ոչ ականապայթյունային համակարգ էր ձևավորված մեր պաշտպանությունը կազմակերպելու ու, թե ինչպիսին էր այդ համակարգը, նույնիսկ ադրբեջանցիներն են ցույց տալիս ու զարմանում, թե ինչպիսի համակարգ ենք մենք կառուցել։

«Իրենք ձեռք են բերելու նման անօդաչու թռչող սարքեր, որպեսզի Հայաստանից ու Արցախից կախվածության աստիճանն իջեցնեն, հետագայում գերիներով մեր վրա ճնշումները շարունակեն, խաղաղության պայմանագրի, սահմանների ճշգրտման ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրներն առաջ տանելու համար, դրա դեմ մենք լուրջ աշխատանք ունենք կատարելու։ Երկու ուղղությամբ պետք է տարվի աշխատանքը՝ միջազգային հարթակում մենք ամեն օր պետք է բարձրացնենք այն թեզը, որը ռեալ իրականությունն է, որ այս պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը, թուրք-ադրբեջանական տանդեմը վարձկաններով, նաև իսլամական աշխարհի որոշ երկրների աջակցությամբ», - ասաց նախկին նախարարը։

Սեյրան Օհանյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունը ինչպես ապիկար կառավարում է իրականացնում, այդպես էլ ապիկար գնահատում է ռազմաքաղաքական իրադրությունը՝ չհասկանալով, որ հակառակորդը, խաղաղություն ասելով, երբևիցե չի հաշտվելու այն գաղափարի հետ, որ Հայաստանը կամ Արցախը կարող են անկախ լինել։

Պաշտպանության նախկին նախարարն ասաց, թե բանակը պարտավոր է լինել մեր անվտանգության երաշխավորը։

«Բայց թե ինչպիսին է նրա մարտունակության մակարդակը, նախ՝ արցախյան վերջին պատերազմում որոշ չափով տեսանք, իսկ նոյեմբերի 9-ի ստորագրած փաստաթղթից հետո, թե ինչպես են իրենք արձագանքել կամ հակազդել մեր սահմաններում սադրանքներին, խախտումներին, մենք նորից տեսնում ենք, որ նրանք ուշանում են, բայց ասում են՝ բարեփոխումներ են կատարում», - ասաց Սեյրան Օհանյանը։

Հարցին՝ նոր պատերազմի վտանգ կա՞, նա պատասխանեց՝ պետք է տեր լինել երկրին։

  • «Եթե, ասենք, պատերազմ եղավ, ի՞նչ է, պետք է ամբողջությամբ հանձնվե՞նք, ընդհակառակը, պետք է այսօր հետևողականորեն քայլեր կատարվեն ազգի համախմբման, հավաքական կամքի ձևավորման, մեր երկրի պաշտպանության ուղղությամբ։ Չեմ կարծում, թե այսօր տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող ուժերի առկայության պայմաններում կարող է պատերազմ սկսվել տարածաշրջանում, ես նկատի ունեմ մեր ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի Դաշնության հետ, նկատի ունեմ ՀԱՊԿ-ն ու ՀԱՊԿ-ի տարածաշրջանային այն խմբավորումները, որոնց հիմքը ՌԴ հարավային օկրուգն է ու 102-րդ ռազմաբազան՝ Հայաստանի միացյալ զորախմբի հետ միասին», - ավելացրեց ՀՀ պաշպանության նախկին նախարարը։

Հեղինակ՝ Անի Վարդանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:13 Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ Այսօր, 19:11 Ընդդիմությունը, արձագանքելով Նիկոլի ու Աննայի թեզերին, հայտնվում է ծուղակում Այսօր, 18:06 Հայկական ֆիլմերը՝ Ադրբեջանի թիրախում. Հայաստանն անպաշտպան է թողնում ռեժիսորներին. Հովհաննես Իշխանյան Այսօր, 16:25 Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը չի փոխվի Այսօր, 15:07 Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի Այսօր, 13:29 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան Այսօր, 12:12 Ողբերգական դեպք՝ Քասախում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 10:21 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 09:29 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 21/12/2024 22:03 Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը 21/12/2024 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 21/12/2024 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային 21/12/2024 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել 21/12/2024 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել 21/12/2024 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել 21/12/2024 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ 21/12/2024 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն 21/12/2024 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան 21/12/2024 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 21/12/2024 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ 21/12/2024 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան 21/12/2024 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը 21/12/2024 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել 21/12/2024 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին 21/12/2024 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը 21/12/2024 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում 21/12/2024 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից 21/12/2024 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան 21/12/2024 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 21/12/2024 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում 21/12/2024 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին 21/12/2024 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ 21/12/2024 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 21/12/2024 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է 21/12/2024 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները 21/12/2024 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ) 21/12/2024 13:08 Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին 21/12/2024 13:03 Խոշոր ավտովթար՝ Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ 21/12/2024 12:40 Այս իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական, մեր խոստումն իրականացնելու ենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 21/12/2024 12:23 Անահիտ Մանասյանը հանդիպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ քննարկելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 21/12/2024 11:54 Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11–ն աշխատանքի է վերադարձել 21/12/2024 11:25 Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին 21/12/2024 10:57 Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Տիգրան Աբրահամյան 21/12/2024 10:28 Սպասվում է առանց տեղումների եղանակ 21/12/2024 09:59 Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել. Փաշինյան 21/12/2024 09:49 Վաղվանից սկսած մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով 21/12/2024 09:32 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 21/12/2024 09:31 «Ժողովուրդ». Չլիներ թավշյա իշխանափոխությունը` Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը թերևս առ այսօր աշխատեր որպես բուքմեյքերական կետի մասնագետ 21/12/2024 09:30 «Հրապարակ». Թիմում կարծում են, որ Ղահրամանյանը «բոչկա է գլորում» Նարեկ Բաբայանի վրա 21/12/2024 09:27 «Ժողովուրդ». Ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանի և ՖԱՖ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել 21/12/2024 09:26 «Հրապարակ». Ամեն գնով ուզում են պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը 21/12/2024 09:24 «Ժողովուրդ». «Պադավատապետության» ծառայողական մեքենաների կրճատումից հետո Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար 21/12/2024 09:23 «Հրապարակ». Ամեն տարի բանակում աճում են թմրանյութերի շրջանառության դեպքերը 21/12/2024 09:20 Երկրաշարժ՝ Քարվաճառից 30 կմ հարավ․ զգացվել է նաև ՀՀ որոշ մարզերում 21/12/2024 09:19 «Փաստ». Ինչու է Սրբուհի Գալյանն ազատել բոլոր փոխնախարարներին 21/12/2024 09:15 «Փաստ». Իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի 21/12/2024 09:11 «Ժողովուրդ». Ինչու է չեղարկվել ԱԺ արտահերթ նիստը 21/12/2024 09:09 «Հրապարակ». Աղազարյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն 20/12/2024 21:58 Փաշինյանական իշխանության հավաստիացումները, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ըմբռնում կա, խաղաղության հաստատման կամ սպառնալիքների չեզոքացման երաշխիք չեն․ Աբրահամյան 20/12/2024 21:35 Մարտունի-Գավառ ճանապարհին բախվել են մարդատարն ու բեռնատարը, հրդեհ է բռնկվել 20/12/2024 21:10 Ընտանիքի 7 անդամները թունավորվել են շմոլ գազից 20/12/2024 20:51 9 կիլոգրամ թմրանյութ՝ Շենգավիթում 20/12/2024 20:36 Ինչպես հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում 20/12/2024 20:18 Իրանում հայտարարել են, որ իրենց խնդիրը Սիրիայում կատարված են համարում 20/12/2024 20:00 «Պատասխանատու լրատվամիջոցին դասեր է տալիս մեկը, ում ընտանեկան կայքը չի փայլում մեդիագրագիտությամբ»․ Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխանության ու նրա հետ աֆիլացված անձանց վարքագիծը 20/12/2024 19:47 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ 10 բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 20/12/2024 19:33 Ո՞վ է թույլ տվել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումները, որքա՞ն գումար է ծախսվել, Փաշինյանի կինն աշխատասենյակ ունի՞ շենքում․ կառավարությանը ևս 30 օր է պետք՝ պարզելու համար 20/12/2024 19:17 Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում 20/12/2024 19:03 7 տոկոսանոց տնտեսական աճի խոստումը չի իրականանալու, հարկային բեռը ավելանալու է մոտ 6 անգամ, կենսաթոշակների, նպաստների և աշխատավարձի աճ չի լինելու․ Թադևոս Ավետիսյան 20/12/2024 18:44 Արփինե Սարգսյանը, Սրբուհի Գալյանը և Դավիթ Խուդաթյանը Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ երդվել են 20/12/2024 18:30 Գողացել են փողոցում տեղադրված էլեկտրական սրճեփ սարքը 20/12/2024 18:16 Viva-ն 14 տարի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի գլխավոր գործընկերն է (Տեսանյութ) 20/12/2024 18:00 «100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է, անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման»․ Քաղաքապետարան 20/12/2024 17:46 Փաշինյանը Ջրային կոմիտեի նախագահի ԺՊ-ին աշխատանքից ազատեց 20/12/2024 17:35 Երևանում երկու երիտասարդ իրենց իսկ պատրաստած թղթադրամներով փոխանցումներ են կատարել տարբեր բանկային հաշիվների՝ տերմինալների միջոցով 20/12/2024 17:21 Գագիկ Մարկոսյանին նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական 20/12/2024 17:08 Լեհաստանը բողոքի նոտա է հղել Հունգարիային՝ ոչ բարեկամական քայլի համար և իր դեսպանին հետ է կանչել Բուդապեշտից 20/12/2024 16:55 Արցախի հարցը պետք է բերել օրակարգ․ Վարդան Օսկանյան 20/12/2024 16:19 «Հրդեհի ծագման պատճառը իմ մեքով էր»․ ընթանում է 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը 20/12/2024 16:02 Նոյեմբերյանի խանութներից մեկում երիտասարդը վճարել է 10 000 կեղծ թղթադրամով, ստացել է մանրը և հեռացել 20/12/2024 15:39 Հատուկ հյուր՝ Թաթուլ Ավոյան, խաշի հյուրասիրություն, տաքացվող լողավազան. ամանորյա ի՞նչ փաթեթներ են առաջարկում հայաստանյան ռեստորաններն ու հյուրանոցները 20/12/2024 15:14 Խեղճ քաղաքացիներ, ու՞մ հետ եք կապել հույսներդ և ի՞նչ ստացաք հեղափոխությունից 6 տարի հետո. Արտակ Զաքարյան 20/12/2024 14:38 «Կնպաստի սթրեսի նվազեցմանը». Հայաստանում նախատեսվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը 20/12/2024 14:31 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ 20/12/2024 14:18 Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերում 20/12/2024 14:00 ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է Վաշինգտոնի համար հայ-ադրբեջանական կարգավորման կարևորությունը 20/12/2024 13:48 Երևան-Սևան ավտոճանապարհին կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն 20/12/2024 13:32 Մորս կորցրինք, վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր. Հովիկ Աղազարյանի որդին հայտնել է մոր մահվան պատճառը 20/12/2024 13:28 Պնդաճակատությունը սահման չունի, ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզնից քերել 160 000 դրամ. Ավագանու անդամ 20/12/2024 13:23 Մարդիկ նստում, գին են հնարում. Իզաբելլա Աբգարյանը՝ Երևանում վճարների և դատարանի որոշման մասին 20/12/2024 13:17 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վաչե Տերտերյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից 20/12/2024 12:43 «Հրաժարվում եմ ինձ հատկացված ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց». Ախուրյանի ղեկավարն ընդառաջ է գնացել վարչապետի կոչին 20/12/2024 12:27 Լրատվամիջոցների վերաբերյալ Տիգրան Ավինյանի խոսքերը բնութագրում են իրեն ու իր վարքը. դիմելու ենք միջազգային հանրությանը. Սաթիկ Սեյրանյան 20/12/2024 12:13 Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր և պարտադիր հայտարարագրման հետևանքների մասին. Նոր Պրոյեկտ Տնտեսական Ալիք նախաձեռնություն 20/12/2024 12:09 Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը 20/12/2024 11:59 Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարարի տեղակալներ է վերանշանակել 20/12/2024 11:55 Իշխանությունը շատ խորն է պարտվել, և այդ պարտությունը ծավալվում է ամեն օր․ Հրանտ Մարգարյան 20/12/2024 11:43 Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով 20/12/2024 11:34 ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր 20/12/2024 11:29 Ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում. «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 14 տարեկան աղջիկ է մահացել