30/06/2021 12:13
Կա կարծիք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունները ռեպրեսիվ գործողություններին միտված քայլ է. Արման Աբովյան
ԱԺ արտահերթ նիստում ի թիվս այլ հարցերի քննարկվում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։
ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը նախագծի հեղինակներից հետաքրքրվեց՝ արդյոք առաջարկվող փոփոխությունները միտված են ավելի ընդլայնելու ձերբակալությունները։
«Կա կարծիք, որ սա ռեպրեսիվ գործողություններին միտված քայլ է», - ասաց Աբովյանը։
Իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վստահեցրեց, որ իր մոտեցումը հետևյալն է՝ որևիցե անմեղ մարդ որևէ հանգամանքում չպետք է հայտնվի անազատության մեջ, և որևիցե մեղավոր մարդ չպետք է օգտվի արդարադատության համակարգի թերություններից։
«Այս նախագիծը որևէ եղանակով չի ընդլայնում կամ չի սահմանափակում քրեական արդարադատություն իրականացնող դատարանի լիազորություններն այս կամ այն հարցում։ Այն պարզապես հստակեցնում է չափանիշները, հիմքերը, դեպքերը, որոնց պարագայում ձերբակալությունը կարող է լինել իրավաչափ, որոնց պարագայում՝ ոչ»։
Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ նոր քրեական դատարավարության օրենսգիրքն, ի տարբերություն գործողի, արտացոլում է ժամանակակից միջազգային ստանդարտները։
Պատգամավորն ասաց նաև, որ նոր օրենսգիրքը կընդունվի հիմա, բայց ուժի մեջ կմտնի 2022 թվականին։