30/06/2021 14:14
ԱՀԿ-ն Չինաստանը ճանաչել է որպես մալարիայից զերծ երկիր
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Չինաստանին սերտիֆիկատ է տրամադրել, որը հաստատում է, որ երկիրն ունի «մալարիայից զերծ» կարգավիճակ:
«70 տարվա ջանքերից հետո ԱՀԿ-ն Չինաստանին հանձնել է սերտիֆիկատ այն մասին, որ երկիրը հաղթել է մալարիան: Սա ականավոր գործ է այն երկրի համար, որը 1940-ական թվականներին տարեկան հաղորդում էր հիվանդության 30 միլիոն դեպքի մասին», - նշված է կազմակերպության կայքում:
ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը շնորհավորել է Չինաստանին երկիրը մալարիայից ազատելու կապակցությամբ: