30/06/2021 13:17
ԱՄՆ-ն Աֆղանստանում զինվորականներ է թողելու՝ օդանավակայանը հսկելու համար
ԱՄՆ-ն, հավանաբար, Աֆղանստանում մոտ հազար զինծառայող կթողնի՝ Քաբուլում իր դեսպանատունը և օդանավակայանը հսկելու համար, երբ իր զորակազմի մեծ մասը դուրս բերի երկրից: Այս մասին հայտարարել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաշտոնյաների շրջապատի աղբյուրներ:
Նշվում է, որ «ԱՄՆ-ն կարող է մի քանի օրվա ընթացքում ավարտել Աֆղանստանից զորքերի դուրսբերումը»: Հեռուստաալիքի համաձայն՝ «զորքերի պաշտոնական դուրսբերումից հետո երկրում կարող է մնալ մինչև 1000 ԱՄՆ հազար զինծառայող՝ Քաբուլում ԱՄՆ դեսպանատան և այս քաղաքի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու համար»:
Ինչպես նշվում է հրապարակման մեջ՝ «դեռ պարզ չէ, թե որքան ՆԱՏՕ-ի զորք է մնալու երկրում»: