30/06/2021 15:14
Ամերիկացին սոուսի պատճառով սպառնում էր պայթեցնել Mc'Donalds-ը
Այովայի բնակիչը սպառնացել է պայթեցնել Mc'Donalds արագ սննդի կետը, քանի որ աշխատակիցները մոռացել են սոուս ավելացնել նրա պատվերի մեջ, հաղորդում է WHP 13-ը՝ վկայակոչելով իրավապահներին:
Ոստիկանության տվյալներով՝ 42-ամյա Ռոբերտ Գոլվիցեր կրտսերը պատվիրել է հավի նագեթսներ, բայց պատվերն ստանալուց հետո սոուս չի գտել դրա մեջ: Դրանից հետո նա զանգահարել է Mc'Donalds և սպառնացել ծեծել ռեստորանի աշխատակցին ու պայթեցնել շենքը:
Սպառնալիքների մասին հաղորդագրություն ստացած իրավապահները հեռախոսով կապվել են տղամարդու հետ, զրույցի ընթացքում նա հաստատել է, որ հայտարարել է ռեստորանը պայթեցնելու մտադրության մասին: Նա ոստիկանության բաժնում հարցաքննության ժամանակ կրկնել է իր ցուցմունքները:
Ներկայումս Գոլվիցերը մեղադրվում է պայթյունի մասին սպառնալիքի կեղծ հաղորդման համար, նա ձերբակալվել է, բայց հետո ազատ է արձակվել գրավի դիմաց: