30/06/2021 10:14
«Աստված Ձեզ զորություն տա, որպեսզի կրկին տեսնեք Ձեր պաշտելի Արցախը ազատ, անկախ և հուսալիորեն պաշտպանված». այսօր Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է
Այսօր ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: Սերժ Սարգսյանի գրասենյակը շնորհավորկան ուղերձ է հղել երրորդ նախագահին։
«Շնորհավորում ենք, պարո՛ն նախագահ: Պետականաշինության և բանակաշինության գործում Ձեր ներդրումն անուրանալի է:
Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ` Ձեր կյանքի հերթական դժվարին փուլում տասնյակ հազարավոր Ձեր աջակիցների հետ արտաքին թշնամու և ներքին ապազգային, հակապետական ուժերի դեմ պայքարում:
Աստված Ձեզ զորություն տա այդ պայքարը հաջողությամբ ավարտին հասցնելու գործում, որպեսզի կրկին տեսնեք Ձեր պաշտելի Արցախը ազատ, անկախ և հուսալիորեն պաշտպանված, նաև Ձեր ջանքերի արդյունքում կառուցված երբեմնի հզոր, անպարտելի հայոց բանակը` վերստին հպարտության արժանի, մեր պետական սահմանները` անխախտ, Հայաստանը` ազգային, հզոր, աշխարհի հետ համաքայլ զարգացող, միջազգային գործընկերների կողմից հարգված և բարեկեցիկ պետություն», - ասված է ուղերձում։