30/06/2021 16:14
Անհայտ անձիք քարեր են նետել Կոլումբիայի տրանսպորտի նախարարի մեքենայի վրա
Անհայտ անձանց խումբը քարեր է նետել ավտոշարասյան վրա, որի մեքենաներից մեկում Կոլումբիայի տրանսպորտի նախարար Անխելա Օրոզկոն էր: Այս մասին երեքշաբթի հաղորդել է Efe Eme ռադիոկայանը:
Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի կեսօրին՝ Բոգոտայից հյուսիս-արևմուտք: Նախարարը մեկնում էր Կոլումբիայի մայրաքաղաքում մետրոյի կառուցմանը նվիրված միջոցառման, երբ անհայտ անձինք հարձակվել են ավտոշարասյան վրա:
Քարերը հարվածել են կողային ապակիներին, ոչ ոք չի տուժել:
Իշխանությունները հետաքննություն են սկսել: