30/06/2021 09:58
Ռուս խաղաղապահներն ապահովում են Մարտունու շրջանում ջրատարի վերականգնման աշխատանքների անվտանգությունը
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում իրականացնում են հրադադարի ռեժիմի դիտարկման և սահմանազատման գծի մոտակայքում գտնվող բնակավայրերի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների անվտանգության ապահովման խնդիրներ:
Մարտունու շրջանում՝ ռուս խաղաղապահների կողմից անվտանգությունն ապահովելիս, վերականգնման աշխատանքներ են տարվում ջրատարի անցկացման ուղղությամբ՝ մի քանի բնակավայրեր ջրով ապահովելու համար:
«Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպի Թաղավարդ բնակավայր, ինչպես նաև հարակից բնակավայրեր խողովակաշարի անցկացման անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Աշխատանքի ավարտից հետո բնակիչներին կտրամադրվի խմելու ջուր»:
Տեղի բնակիչները կապվել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ՝ աշխատանքի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար, քանի որ ջրատարը և գազատարի երթուղին գտնվում են շփման գծի մոտակայքում:
Վերականգնման աշխատանքների վայրում ռուս սակրավորները ստուգել են տարածքը և փնտրել պայթյունավտանգ առարկաներ, որից հետո թույլ տվել աշխատացնել ինժեներական սարքավորումներ:
Խողովակաշարի փոխարինումից հետո Մարտունու շրջանի ավելի քան 4000 բնակիչ կապահովվի խմելու ջրով: