30/06/2021 11:00
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 128 դեպք, մահվան դեպքեր չեն արձանագրվել
Հայաստանում հունիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 225 095 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 128-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 216 778 (+60) մարդ, այս պահին բուժվում է 2704 (+68) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5613 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4514 (+0), իսկ այլ պատճառներով՝ 1099 (+0):
Վերջին մեկ օրում մահվան դեպքեր չեն արձանագրվել: