01/07/2021 16:59
Գիտնականները ներկայացրել են COVID-19-ի ախտանշանների ընդլայնված ցուցակ
Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները՝ Ալեքս Քրոզյեի գլխավորությամբ, բրիտանական այլ համալսարանների և բժշկական հաստատությունների գործընկերների հետ միասին կազմել են նոր տիպի կորոնավիրուսի ախտանշանների ընդլայնված ցուցակ, որոնք բնորոշ են հիվանդության վաղ փուլերում: Ցուցակը հրապարակվել է The BMJ ամսագրում:
Հետազոտության հեղինակները պարզել են, որ COVID-19- ի ամենատարածված ախտանիշները, ներառյալ հազը, ջերմությունը, հոտի կամ համի կորուստը, թույլ են տալիս սիմպտոմիկ դեպքերի միայն 69%-ը հայտնաբերել վաղ փուլում, իսկ մեծ ծածկույթի հետ համադրությունը՝ հոգնածություն, հոտի կամ համի կորուստ, հազ, լուծ, գլխացավ, կոկորդի ցավ՝ արդեն 96%: Մինչև 17 տարեկան երիտասարդների համար առավել ցուցիչ ախտանիշը գլխացավն է, 18 տարեկանից բարձր մարդկանց համար՝ ախորժակի կորուստ, 18-ից 54 տարեկան՝ մկանային ցավ:
Գիտնականները կարծում են, որ այս մոտեցումը կարող է առնվազն մեկ երրորդով բարձրացնել նախնական փուլերում կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մակարդակը: Նրանց կարծիքով՝ դա կօգնի ավելի արագ հաղթահարել համավարակը: