01/07/2021 11:30
«Արցախի տնտեսությունը պետք է սկսի աշխատել». Հայաստանը 8.8 մլրդ դրամ կտրամադրի Արցախին
Կառավարության այսօրվա նիստին որոշում կայացվեց շարունակել Արցախին աջակցության միջոցառումենրի համար հատկացումները:
Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ մինչ պատերազմն Արցախը նույնպես եղել է ուշադրության կենտրոնում ու ունեցել են միջպետական վարկի տրամադրման եղանակով Արցախի խնդիրների լուծմանը աջակցություն:
Նրա խոսքով՝ առաջարկվում է շուրջ 8,8 միլիարդ դրամ գումար հատկացնել Արցախին, որից 1,2 միլիարդ դրամը կօգտագործվի բնակիչների կողմից կոմունալ վճարների վճարման համար, իսկ մնացածը միջպետական վարկի տրամադրման շրջանակում կհատկացվի Արցախին:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նոյեմբերի 9-ից հետո իրականացվել է շուրջ 14 ծրագիր, ծախսվել է 53 միլիարդ դրամ:
Նա նշեց՝ վերականգնման ծրագրերը պետք է փոխարինվեն զարգացման ծրագրերով, որպեսզի Արցախի տնտեսությունը սկսի աշխատել: