01/07/2021 12:32
Արցախի ՊԲ-ի համալրման, մարտունակության վերականգնման առաջնային հարցերը շարունակում են «օդում կախված մնալ». Փորձագետ
Զորացրման գործընթացը մեկնարկել է, բարի վերադարձ մեր տղերքին, ֆեյսբուքյան գրառում է արել «Հենակետ» կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Արցախի ՊԲ-ին վերաբերող խնդիրներին, որոնք, իր ձևակերպմամբ, «օդում կախված» են:
«Առաջնային հարցը, որ շարունակում է «օդում կախված մնալ», Արցախի Պաշտպանության բանակի համալրման, մարտունակության վերականգնման, թիրախային փոփոխությունների և անվտանգային նոր միջավայրի կառուցումն է։
Անհրաժեշտ է Արցախի և Հայաստանի անվտանգության երկարաժամկետ ռազմավարություն մշակել, որից էլ պետք է բխի հայկական զինուժի բարեփոխումների հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև՝ ձևավորվի դաշնակից, բարեկամ երկրների հետ հարաբերությունների օրակարգը», - գրել է նա։