01/07/2021 12:00
Գնում ենք այն ճանապարհով, որը կար մեր հաշվարկներում. տարին փակել երկնիշ տնտեսական աճով. Վահան Քերոբյան
Կարծում եմ՝ 6 տոկոս տնտեսակա աճի կանխատեսումը պահպանողական է, այս մասին կառավարություոնւմ լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
«Մենք հիմա գնում ենք այն ճանապարհով, որը կար մեր հաշվարկներում. տարին երկնիշ տնտեսական աճի մակարդակով փակելու միտքը ու պլանը մնա ուժի մեջ», - ասաց նա:
Նշենք, որ կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե 2021 թվականի համար կանխատեսվում էր 3,2 տոկոս տնտեսական աճ, բայց տնտեսական աճի կանխատեսումները վերանայվում են դեպի վերև:
«Հիմա կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ», - ասաց Փաշինյանը: