01/07/2021 11:26
Ես այդ թիվը ձեզ չեմ ասի. Գեղարքունիքի մարզպետը՝ ՀՀ տարածքում ադրբեջանցիների քանակի մասին (Տեսանյութ)
Փոփոխություն չկա, ժողովուրդ, կառավարության նիստից առաջ լրագրողներին ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ իրավիճակ է այս պահին սահմանին։
Հարցին՝ քանի՞ ադրբեջանցի զինվորական կա Գեղարքունիքում այս պահին, Սանոսյանն արձագանքեց.
«Ես այդ թիվը ձեզ չեմ ասի, ինչ պետք ա դրա մասին հայտարարել»։
Անդրադառնալով ռուս սահմանապահների տեղակայմանը, որոնց մասին ավելի վաղ հայտնել էր մարզպետը, նա ասաց՝ հարցն ընթացքի մեջ է, օրը չի կարող նշել։