01/07/2021 10:45
Ռուս խաղաղապահներն ապահովում են Ասկերանի շրջանում խոտ հավաքող տեղի բնակիչների անվտանգությունը
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում ապահովում են խոտ հավաքող տեղի բնակիչների անվտանգությունը:
«Ասկերանի շրջանում տեղի է ունենում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովում: Շրջանում կան բազմաթիվ մշակովի դաշտեր, որոնք սահմանազատման գոտում են», - ասաց ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իգոր Սերգեևը:
Շոշ գյուղի բնակիչներն այս դաշտերում խոտ են քաղում անասունների համար, ինչպես նաև խոտ հնձում:
Ռուս սակրավորները գյուղատնտեսական նշանակության հողերում ստուգել են պայթյունավտանգ առարկաների և չպայթած զինամթերքի առկայությունը: