01/07/2021 11:13
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 126 դեպք, մահացել է 4 մարդ
Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 225 221 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 126-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 216 882(+104) մարդ, այս պահին բուժվում է 2722 (+18) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5617 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4517 (+3), իսկ այլ պատճառներով՝ 1100 (+1):
Վերջին մեկ օրում մահացել է 4 մարդ: