02/07/2021 09:49
«Հրապարակ». Հրայր Թովմասյանը ՍԴ միակ անդամն է, որ շարունակում է չստանալ ամենամսյա պարգևավճարը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սահմանադրական դատարանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հրայր Թովմասյանը, ինչպես ՍԴ նախագահի պաշտոնում, այնպես էլ շարքային դատավորի, ՍԴ միակ անդամն է, որ շարունակում է չստանալ ամենամսյա պարգևավճարը, թեև Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք դա չգրված օրենք դարձավ, և ամեն ամիս աշխատավարձի 30 տոկոսի չափով պարտադիր տրվում է պետական համակարգի աշխատակիցներին՝ որպես հավելավճար։
Թովմասյանի կարծիքով, դա անօրինական է։ Ի դեպ, փոխարենը իշխանության սրտի դատավոր Վահե Գրիգորյանը մեծ հաճույքով ստանում է և՛ աշխատավարձը, և՛ պարգևավճարը, և՛ աշխատանքի գնում է, երբ ուզում, ինչքան ուզում է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: