02/07/2021 16:50
ԱՄՆ զորքերը լքել են Աֆղանստանի գլխավոր հենակետը
ԱՄՆ զինված ուժերը լքել են Աֆղանստանի Բաղրամ օդանավակայանը՝ ԱՄՆ զորքերի հիմնական դիրքն ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Այս մասին հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով Associated Press-ին:
«Օդանավակայանն ամբողջությամբ փոխանցվել է Աֆղանստանի ազգային անվտանգության և պաշտպանության ուժերին», - ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն Աֆղանստանում կթողնի մոտ 650 զինծառայող՝ դիվանագետների անվտանգությունն ապահովելու համար: Բացի այդ, Վաշինգտոնը ծրագրում է ժամանակավորապես պահել մի քանի հարյուր զինվոր Քաբուլի օդանավակայանում՝ թուրքական զորքերին օգնելու համար: