02/07/2021 13:07
Իսրայելական բանակը կրկին հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին
Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) կրկին հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին, ասված է հայտարարության մեջ:
«Ի պատասխան Գազայից դեպի Իսրայել դյուրավառ նյութերով փուչիկների արձակմանը՝ ՑԱԽԱԼ-ի մարտիկները հարվածել են ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին, որոնք օգտագործվում են զենքի մշակման և արտադրության համար», - հայտնել է բանակը Twitter-ում:
Նշվում է, որ ՑԱԽԱԼ-ը կշարունակի հարվածներ հասցնել՝ ի պատասխան ահաբեկչական հարձակումների փորձի: