02/07/2021 12:09
Ռուս սակրավորները շարունակում են Մարտունու շրջանի բնակավայրերը և գյուղատնտեսական դաշտերը մաքրել պայթյունավտանգ առարկաներից
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ինժեներական և սակրավոր ստորաբաժանումները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքը մաքրել ականի վտանգից և պայթյունավտանգ առարկաներից:
Ներկայումս ռուս զինծառայողները Մարտունու շրջանի բնակավայրերում և գյուղատնտեսական դաշտերում իրականացնում են պայթյունավտանգ առարկաների և չպայթած զինամթերքի որոնման աշխատանքներ:
Աշխատանքի ընթացքում ռուս սակրավորները հայտնաբերված զինամթերքն ու պայթյունավտանգ առարկաները տեղափոխում են հատուկ սարքավորված «Բալիջա» զորավարժարան՝ հետագա ոչնչացման համար:
Բացի այդ, մարդասիրական ականազերծման ստորաբաժանումը դուրս է գալիս աշխատանքի վարչակազմի պահանջով, երբ տեղի բնակիչները գտնում են պայթյունավտանգ առարկաներ:
Այսպիսով, անասունների արոտավայրում տեղի բնակիչներից մեկը գտել էր դուրս չբերվող պայթյունավտանգ առարկա: Ռուս սակրավորներն անմիջապես մեկնել են դեպքի վայրը, հայտնաբերված առարկան ստուգելուց ու դասակարգելուց հետո որոշում է կայացվել այն ոչնչացնել տեղում:
Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից սկսած, չպայթած զինամթերքից մաքրվել է 2157 հա տարածք, ավելի քան 650 կիլոմետր ճանապարհ, 1892 շենք ստուգվել է սակրավորների կողմից:
Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 640 պայթյունավտանգ առարկա: