02/07/2021 14:47
ՀՀ դեսպանն Իրանի փոխնախարարի հետ քննարկել է Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագրի ընթացքը
Հունիսի 30-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հայերիի հետ։
Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ քննարկվել են Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագրի իրականացման ընթացքը, երկու երկրների միջև էլեկտրական հոսանքի փոխադարձ մատակարարումների կազմակերպման խնդիրները։
Զրույցի ընթացքում հստակեցվել են առաջիկա ամիսների ընթացքում կողմերի պատվիրակությունների փոխայցելությունների ժամկետները։