03/07/2021 12:28
Ռուս սակրավորները շարունակում են մաքրել Մարտունու շրջանի բնակավայրերն ու գյուղատնտեսական դաշտերը պայթյունավտանգ առարկաներից
Ռուս խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ինժեներական և սակրավոր ստորաբաժանումները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքը մաքրել ականի վտանգից և պայթյունավտանգ առարկաներից:
Ներկայումս ռուս զինծառայողները պայթյունավտանգ առարկաներ և չպայթած զինամթերք Մարտունու շրջանի բնակավայրերում և գյուղատնտեսական դաշտերում:
Աշխատանքի ընթացքում ռուս սակրավորները հայտնաբերված զինամթերքն ու պայթյունավտանգ առարկաները տեղափոխում են հատուկ սարքավորված «Բալիջա» զորավարժարան՝ հետագա ոչնչացման համար:
Բացի այդ, մարդասիրական ականազերծման ստորաբաժանումը մեկնում է դեպքի վայր մարզպետարաններից հայտ ստանալով, երբ տեղի բնակիչները գտնում են պայթյունավտանգ առարկաներ:
Այսպիսով, անասունների արոտավայրում տեղի բնակիչներից մեկը գտել էր դուրս չբերվող պայթյունավտանգ առարկա: Ռուս սակրավորներն անմիջապես գնացել են այն վայրը, որտեղ հայտնաբերված իրը ստուգելուց ու դասակարգելուց հետո որոշում է կայացվել այն ոչնչացնել տեղում:
Ընդհանուր առմամբ, 2020 թ.-ի նոյեմբերի 23-ից մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները մաքրել են 2157 հա տարածք, ավելի քան 650 կիլոմետր ճանապարհ, 1892 շենք, ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 640 պայթյունավտանգ առարկա: