03/07/2021 11:15
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 125 դեպք, մահացել է 3 մարդ
Հայաստանում հուլիսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 225 464 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 125-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 217 074 (+97) մարդ, այս պահին բուժվում է 2769 (+25) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5621 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4521 (+3), իսկ այլ պատճառներով՝ 1100 (+0):
Վերջին մեկ օրում մահացել է 3 մարդ: