05/07/2021 10:34
COVID-19-ի դեմ կատարվել է ավելի քան 88 000 պատվաստում
Պատվաստումային գործընթացը շարունակվում է։ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր՝ հուլիսի 4-ի դրությամբ, կատարվել է 88 164 պատվաստում, որից առաջին դեղաչափ՝ 66 491, երկրորդ դեղաչափ՝ 21 673։
Նախարարությունից ևս մեկ անգամ հիշեցնում են, որ
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը,
Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար
Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները,
Պատվաստումներն անվճար են,
«ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: