05/07/2021 11:44
ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին շնորհվել է գեներալ-մայորի կոչում
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ոստիկանապետ Վահե Ղազարյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը.
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ռոբերտի Ղազարյանին շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում», - ասված է հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամամագրով գեներալ-մայորի կոչում է շնորհվել նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Վաղարշակի Աբազյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում», - ասված է հրամանագրում։