05/07/2021 11:50
Պետական պահպանության ծառայության պետին գեներալ-մայորի կոչում է շնորհվել
Պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Հովհաննիսյանին գեներալ-մայորի կոչում է շնորհվել։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Բորիկի Հովհաննիսյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում», - ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրսծ հրամանագրում։