06/07/2021 12:34
«Հայաստան» դաշինքը դարձել է իշխանության իրական ու գլխավոր այլընտրանքը. ՀՅԴ գերագույն ժողովը հայտարարություն է ընդունվել
ՀՅԴ գերագույն ժողովը հայտարարություն է ընդունվել: Այդ մասին ասուլիսում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ընթերցելով հայտարարության տեքստը:
Դրանում, մասնավորապես, արձանագրվել է, որ խորհրդարանական ընտրությունները չեն հանգուցալուծել երկրի քաղաքական և ներհասարակական ճգնաժամը: Զանվածաբար գործի դնելով վարչական, ֆինանասական լծակները, կեղծիքները՝ իշխանությունը վերարտադրվել է, ինչը, ըստ դաշնակցականների, լրջագույն մատահրավեր է ազգային անվտանգության և պետականության համար:
«ՀՅԴ գերագույն ժողովը, ելենելով ստեղծված իրավիճակից, հայտարարում է, որ հետամուտ է լինելու հայրենադավ իշխանության հեռացման պայքարին, հանդես է գալու իբրև արմատական ընդդիմություն, գործադրելու է քաղաքական պայքարի հնարվոր բոլոր միջոցները», - նշված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ «Հայաստան» դաշինքը դարձել է իշխանության իրական ու գլխավոր այլընտրանքը: Դաշինքի շրաջանկում գործըներությունը շարունակվելու է:
ՀՅԴ-ն իր կուսակցական շարքերին, երկրի ապագայով մտահոգ անձանց կոչ է անում շարունակել վճռական պայքարը՝ օր առաջ իշխանություններին հեռացնելու և ուժեղ Հայաստան կառուցելու համար: