06/07/2021 13:31
Պետքարտուղարությունը Վրաստանից խնդրել է պատժել ԼԳԲՏ երթի հակառակորդներին
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը Twitter-ում կոչ է արել պատժել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում սեռական փոքրամասնությունների երթի հակառակորդներին:
«Մենք դատապարտում ենք հուլիսի 5-ին Վրաստանում քաղաքացիական հասարակության ակտիվիստների, համայնքների ներկայացուցիչների և լրագրողների դեմ դաժան հարձակումները: Վրաստանի ղեկավարությունը և իրավապահ մարմինները պետք է պաշտպանեն արտահայտման և հավաքների ազատության սահմանադրական իրավունքները, ինչպես նաև պատասխանատվության ենթարկեն բռնության մասնակիցներին», - գրել է Փրայսը:
Ավելի վաղ Թբիլիսիում 50 լրագրող էր տուժել ընդդեմ ԼԳԲՏ երթի ժամանակ: