06/07/2021 16:54
Դալայ-լաման իր ծննդյան օրը կիսվել է, թե ինչի մասին պետք է հիշել մինչև մահը
Դալայ-լամա XIV-րդն, իր 86-ամյակի կապակցությամբ, բոլորին ոչ բռնության և կարեկցանքի կոչ է արել և խոստացել անձամբ պահպանել այդ սկզբունքները, հաղորդում է РИА Новости-ն:
«Սիրելի ընկերներ: Իմ ծննդյան օրը ես ձեզ նման նվեր եմ մատուցում: Խնդրում եմ հիշեք դրա մասին: Մինչև մահը ես ինքս հավատարիմ կմնամ ոչ բռնությանը և այո կարեկցանքին սկզբունքին: Սա իմ առաջարկն է իմ ընկերներին: Հուսով եմ, որ իմ ընկերները նույնպես հավատարիմ կմնան այս սկզբունքին։ Այսպիսինն է իմ զեկույցը կյանքի մասին: Եվ հետո: Բոլոր մարդիկ՝ մեր եղբայրներն ու քույրերը, պետք է հիշեն այս երկու արժեքները», - ասել է Դալայ-լաման իր ուղերձում:
Բուդդիստների հոգևոր առաջնորդը շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր սիրով և վստահությամբ են վերաբերվում իրեն և խոստացել մինչև իր օրերի ավարտը «ծառայել մարդկությանը և օգնել պահպանել կլիմայական պայմանները»: