06/07/2021 12:46
Խորհրդարանում այս իշխանությանն օր ու արև չենք տալու. Սաղաթելյան
Բացառվում է տարբերակը, որ միայն ՀՅԴ-ն մտնի խորհրդարան, ասուլիսում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նա նշեց, որ որոշումը կկայացնի «Հայաստան» դաշինքը:
«Որոշումն ընդունվելու է համատեղ: Այդ որոշումը բխելու է մեր պայքարի հաջողության տրամաբանությունից: Եթե գանք եզրակազության, որ այդ մանդատները վերցնելով մեր պայքարին նոր ուժ ենք տալու, ուրեմն կգնանք այդ տարբերակով, կվերրցնենք մանդատները ու մեր պայքարը կշարունակենք», - նշեց Սաղաթելյանը:
Հարցին՝ քննարկվե՞լ է խորհրդարան չգնալու տարբերակը՝ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց, որ հատկապես սկզբնական օրերին նման քննարկումներ եղել են.
«Հիմա հակված ենք մյուս տարբերակին, բայց վերջնական որոշումը կհայտնենք ՍԴ-ի եզրակացությունից հետո»:
Անկախ խորհրդարանում լինելու հանգամանքից, Սաղաթլյանի խոսքով, փողոցն իրենց համար կարևոր է: Նրա հավաստմամբ, այս ընդդիմությունը տարբերվելու է մինչ այս եղած բոլոր ընդդիմություններից:
Նա նաև ավելացրեց. «Խորհրդարանում այս իշխանությանն օր ու արև չենք տալու»:
Իսկ այս փուլում, եզրահանգել են, փողոցային պայքարն արդյունավետ չէր լինի, այդ իսկ պատճառով գնացին ՍԴ դիմելու ճանապարհով: