06/07/2021 12:12
Ռուս խաղաղապահները մարդասիրական և բժշկական ակցիա են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Հաթերք գյուղում
Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում ՌԴ խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները և հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման ռազմական բժիշկները կազմակերպել են հումանիտար-բժշկական ակցիա:
Գյուղի հիվանդանոցի մոտակայքում ռազմական բժիշկները տեղադրել են պնևմոն-կարկասային մոդուլ՝ դաշտային բժշկական կենտրոն՝ տեղի բնակիչներին որակյալ բժշկական օգնություն տրամադրելու համար, որոնք սպասում էին ռուս ռազմական բժիշկների ժամանմանը:
Բժշկական ընդունելիության ժամանակ ընհատուկ նշանակության ստորաբաժանման բժիշկները խորհրդատվական և որակյալ բժշկական օգնություն են ցուցաբերել գյուղի շուրջ երկու հարյուր պացիենտ-բնակչի: Նաև, բոլոր ցանկացողները հնարավորություն են ստացել ստուգել օրգանիզմը Covid-19- իդեմ՝ ընդլայնված լաբորատորիայում անցնելով ՊՇՌ թեստ:
Իրենց հերթին, մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաներն ակցիա են իրականացրել. բաժանել սննդի հավաքածուներ, առաջին անհրաժեշտության պարագաներ, տաք հագուստ և մանկական խաղալիքներ բազմազավակ ընտանիքներին, ներքին տեղահանված անձանց և կարիքավոր տեղի բնակիչներին:
Ընդհանուր առմամբ, մարդասիրական ակցիայի ընթացքում փոխանցվել է յոթ ու կես տոննա բեռ: