06/07/2021 17:30
Ֆլորիդայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի
Մայամի-Դեյդդ շրջանի քաղաքապետ Դանիել Լավին Կավան հայտարարել է, որ Մայամիի մոտակայքում գտնվող Սյորֆսայդ քաղաքում բազմաբնակարան շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի:
Ինչպես նշում է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Կացային, 117 մարդ համարվում է անհետ կորած:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի:
Մայամիի մերձակայքում գտնվող Սյորֆսայդ քաղաքում բազմահարկ բնակելի շենքը փլուզվել էր հունիսի 24-ին։