06/07/2021 16:18
Ղրղզստանում Թուրքիայի դեսպանին նոտա են հանձնել՝ կապված Ղրղզստանի քաղաքացու առևանգման հետ
Ղրղզստանը նոտա է հանձնել հանրապետությունում Թուրքիայի դեսպան Սադըկ Դողանին՝ կապված Թուրքիայի իշխանությունների կողմից Ղրղզստանի քաղաքացի Օրհան Ինանդիի առևանգման հետ: Այս մասին երեքշաբթի հայտարարերեն են Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունից:
«Թուրքական դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին նոտա է հանձնվել՝ կապված Ղրղզստանի Հանրապետության քաղաքացու ձերբակալման և Թուրքիայի Հանրապետություն տեղափոխմանթուրքական կողմի գործողության հետ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ Արտաքին գործերի նախարարության՝ Բիշքեկը մատնանշել է նման գործողությունների անթույլատրելիությունը, որոնք «կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներն ու նորմերը»: