06/07/2021 11:17
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 55 դեպք, մահացել է 3 մարդ
Հայաստանում հուլիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 225 661 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 55-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 217 250 (+52) մարդ, այս պահին բուժվում է 2780 մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5631 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4530 (+3), իսկ այլ պատճառներով՝ 1101 (+0):
Վերջին մեկ օրում մահացել է 3 մարդ: