07/07/2021 19:11
Գորիսի քաղաքապետն ազատ արձակվեց, նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց։
Նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Առուշանյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։
«Սակայն փաստացի նա գտնվում է կասկածյալի կարգավիճակում։ Հրաժարվել ենք ցուցմունք տալուց, նկատի ունենալով այն հանգամանքը, որ սա Առուշանյանի նկատմաբ քաղաքական հետապնդման շարունակությունն է», - ասաց նա։
Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Առուշանյանը բերման էր ենթարկվել ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։