07/07/2021 11:12
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 140 դեպք, մահացել է 1 մարդ
Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 225 801 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 140-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 217 303 (+53) մարդ, այս պահին բուժվում է 2866 (+86) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5632 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4531 (+1), իսկ այլ պատճառներով՝ 1101 (+0):
Վերջին մեկ օրում մահացել է 1 մարդ: