«Ես լսում էի պատերազմի ձայնը, կրակոցները, բայց ինքը չէր անջատում, անընդհատ կրկնում էր՝ խոսիր». Կարմիր շուկայում զոհված Ռուստամ Պողոսյանն անգամ հարսանիքի օրն էր որոշել

07/07/2021 16:29

«Ես լսում էի պատերազմի ձայնը, կրակոցները, բայց ինքը չէր անջատում, անընդհատ կրկնում էր՝ խոսիր». Կարմիր շուկայում զոհված Ռուստամ Պողոսյանն անգամ հարսանիքի օրն էր որոշել


ՊԱՏԵՐԱԶՄ Է ՍԿՍՎԵԼ. սիրտ մաշող բոթը երիտասարդ աղջիկն իմացավ սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ աչքերը բացելուց հետո սովորույթի համաձայն ձեռքը վերցրեց հեռախոսն ու մուտք գործեց սոցիալական ցանց: Ռուստամի նամակին էր սպասում, 1 շաբաթ էր՝ կապի դուրս չէր եկել...

«Օրեր առաջ գրել էր, որ վերակարգի մեջ են ու չի կարողանա գրել, չանհանգստանամ: Հավանաբար, իրենք նախապես իմացել են, որ պատերազմ պետք է լինի, բայց մեզ ոչինչ չէր ասում: Պատերազմի մասին լուրը կարդալուց հետո ամբողջ օրը զանգել եմ իրեն, սակայն անհասանելի էր», - Aysor.am-ի հետ զրույցում, ճիգեր գործադրելով, անմահացած սիրելիի՝ Ռուստամ Պողոսյանի մասին է պատմում պարուհի Մերի Չիբուխչյանը:

Կեսգիշերն անց եկավ ցանկալի նամակը. «Ամեն ինչ լավ է, ես լավ եմ, ապահով եմ, կզանգեմ», - գրել էր նա:

Ռուստամ Պողոսյանը զորակոչվել է 2019 թվականի հուլիսի 28-ին, ծառայում էր Մարտունի 3-ում: 44 օրյա կյանքի ու մահվան կռվի մեջ Ռուստամն ապրեց 34 օր, եղավ գրեթե բոլոր թեժ կետերում, զոհվեց 2020 թվականի հոկտեմբերի 28-ին՝ Կարմիր Շուկայի տարածքում: Զոհվելուց ժամեր առաջ կրկին Մերիին էր զանգել:

«Այդ գիշեր շատ երկար զրուցեցինք: Ես լսում էի պատերազմի ձայնը, կրակոցները... բայց ինքը չէր անջատում, անընդհատ կրկնում էր՝ խոսիր, ամեն ինչ նորմալ է, ուղղակի տղերքը «գործ» են անում: Հասկանում էի, որ պատերազմ է ընթանում, հանգիստ չի, բայց ինքը, գուցեև բնազդաբար, չէր ուզում հեռախոսն անջատել», - վերհիշում է զրուցակիցս:

Չարաբաստիկ հոկտեմբերի 28-ից օրեր առաջ Մերիի ինքնազգացողությունը վատացել է. սկսել է ջերմել, բայց հիվանդ չի եղել. ու այդպես 4 օր: Շատերին թվում էր, թե Covid-ը նրան էլ չշրջանցեց, բայց ինքը զգում էր՝ առողջ է, ուղղակի սիրտն է ցավում...

Ռուստամն ու իր մանկության ընկերը միասին էին ծառայում, Մերին վերջինիս հետ ծանրոց ու նամակ էր ուղարկել, բայց ծանրոցը չհասցրեց հասցեատիրոջը հասնել։

«Նրա զոհվելուց ժամեր առաջ էլ սարսափելի թույլ էի, չէի հասկանում՝ ինչ է հետս կատարվում: Բոլորն արդեն գիտեին, որ Ռուստամը չկա, բայց ինձանից գաղտնի էին պահում: Ընկերներս ամեն ինչ արել էին, որ համացանցից չիմանամ բոթը, մինչև կհասկանան՝ ո՞նց ինձ հայտնեն... Ասացին, թե վիրավոր է: Իմացածս ճշտելու համար զանգեցի իր հետ ծառայող մանկության ընկերոջը, բայց նա չթաքցրեց. «չէ, վիրավոր չի...»», - հեկեկոցը չկարողանալով զսպել՝ խոսքը կիսատ թողեց Մերին:

Ծանր լռությունը մոտ մեկ րոպե երկուսս էլ չէինք կարողանում խախտել, ես հարց չէի կարող տալ, նա՝ պատասխանել:

«Վերջին օրը զինակից ընկերներին ասել է՝ «ամեն ինչի պատրաստ եմ, բացի Աստծո հետ հանդիպումից»... Ինքը շատ հավատքով էր ու հավատում էր այդ հանդիպման իսկությանը, երբեք ու ոչ մի վայրկյան չշեղվեց իր հավատքից: Մենք շատ նպատակներ ու երազանքներ ունեինք», - տևական դադարից հետո արցունքն աչքերին շարունակում է երիտասարդ աղջիկն ու հիշում՝ Ռուստամի հավատն ու լավատեսությունն իրեն ուժ ու վստահություն էին տալիս, պատերազմում անցկացրած 34 օրերի ընթացքում սիրելին զանգելիս միայն ու միայն իրենց ապագայից էր խոսում:

Մերին ու Ռուստամը վերջին անգամ հանդիպել են 2019 թվականի դեկտեմբերին, երբ արձակուրդ էր եկել: Հիմա հիշում ու հասկանում է, թե ինչի էր հանդիպման ամբողջ ընթացքում արտասվում. Ռուստամը սիրելիի արտասվելու պատճառը չէր հասկանում, բայց աղջիկը գուցեև կանխազգում էր սարսափելին...

Որպես սիրո ու հավատարմության նշան՝ հասցրել էր Մերիին արծաթյա մատանի նվիրել, զորամասում էլ հայտարարել էր՝ իրենք նշանված են:

«Երբեք չէր խոսում այն մասին, որ կարող է ինքը չվերադառնալ: Ասում էր՝ շուտով պատերազմը կվերջանա, կգամ, ու մեր երազանքներն իրականություն կդարձնենք: Մեր խոսակցությունների հիմնական թեման մեր ապագան էր: Միշտ կրկնում էր. «Դու քեզ լավ նայի, չմրսես, չհիվանդանաս, հաց կուտես՝ մինչև գամ»: Իր համար էլ վստահեցնում էր՝ ամեն ինչ լավ է, ինքն ապահով է ու անպայման տուն է վերադառնալու: 34 օր գիշեր-ցերեկ աղոթել եմ, Աստվածաշունչը «մաշվել» էր ձեռքերիս մեջ: Աստծուն խնդրում էի իրեն պահի, ասում էի՝ «դու գիտես, ես իրենից բացի ոչ մեկ չունեմ ու առանց իրա չեմ կարող, չեմ դիմանա...»... բայց չպահեց։ Մինչ պատերազմը որոշել էինք, որ աշնանը արձակուրդ կգա, պաշտոնապես կնշանադրվենք: Պատերազմի ընթացքում էլ անընդհատ ասում էր՝ «դիմացի, հեսա պատերազմը կավարտվի, կգամ ու ամեն ինչ լավ կլինի»», - հիշում է զրուցակիցս:

Արդեն 8 ամիս Մերին Ռուստամին չի տեսնում, նրա հետ չի խոսում, նամակ չի ստանում: Ակտիվ, կենսուրախ, գունեղ կյանքը սիրող աղջիկը չգիտի՝ ոնց է ապրում. ո՛չ ուտում է, ո՛չ էլ քնում, ուղղակի պարտավորված գոյությունն է պահում: Նկատում է՝ դրա համար բոլորն իրեն մեղադրում են, բայց ինքը չի կարողանում հոգեպես տրամադրվել ու գունավոր զգեստներ հագնել:

«Ներսս, աչքերս, հոգիս սևացել են, ես էս ցավի դեմ անզոր եմ», - չդադարելով հեկեկոցն՝ արդարանում է նա ու շարունակում.

«Ռուստամի զոհվելուց հետո 2 ամիս տանից դուրս չեմ եկել, ոչ մեկի հետ չեմ խոսել, չեմ շփվել: Բայց մեկ օր արթնացա ու ինքս ինձ խոստացա՝ իր կիսատ թողած երազանքները ես պետք է իրականություն դարձնեմ, մեր արվեստի դպրոցը պետք է հիմնեմ... Գուցե չհավատաք, բայց իր ներկայությունն իմ կյանքում ես ամեն օր զգում եմ, հաճախ է երազներումս գալիս ու ուղղություն ցույց տալիս: Օգնում է, որ ես դիմանամ այս անտանելի ցավին... Ինձ շատերն են մեղադրում, որ այսպես եմ ապրում: Չգիտեմ, եթե երբևէ ստացվի, որ կյանքս որևէ ձև դասավորեմ, միևնույն է՝ առաջվանը չեմ լինի հաստատ»:

Մերիի հետ հավասար իմ կոկորդն էլ է սեղմվում: «Ո՞նց եք ծանոթացել»՝ ակամա, մի բան ասելու, թեման փոքր-ինչ շեղելու համար հարցնում եմ ես ու նկատում՝ աղջկա ձայնի մեջ ժպիտ է հայտնվում. կարոտած ժպիտ...

Ռուստամի և Մերիի տարիքային տարբերությունը մեկ տարի է: 2021 թվականի օգոստոսի 13-ին Մերին կդառնա 25 տարեկան, դեռ նախորդ տարի Ռուստամը պլանավորել էր՝ սիրելիի համար մեծ ծնունդ է կազմակերպելու, այնպիսի 25-ամյակ է անելու, այնպիսի անակնկալ, որն ամբողջ կյանքում չի մոռանալու... Հերոսը ծնվել է 1995 թվականի նոյեմբերի 5-ին, զոհվել է 25 ամյակից 1 շաբաթ առաջ: Մերին շատ լավ հիշում է իրենց ծանոթության օրը՝ 2016 թվական, մարտի 26: Իջևանի եկեղեցում Սուրբ Հարության պատարագ էր, այդտեղ էր նաև ճեմարանական Ռուստամը՝ երկու ընկերների հետ:

«Այն ժամանակ հատկապես Իջևանում սև կապաներով երիտասարդ տղաների տեսնելն այնքան էլ սովորական բան չէր: Երբ հայացքս ընկավ Ռուստամի վրա, մտածեցի. «վայ, էս տղան էս ի՜նչ վախենալու է»... Պատարագից հետո սրբազանի (Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան) առաջադրանքով պետք է գնայինք Սարիգյուղ, ու ավտոմեքենայի մեջ պատահաբար հայտնվեցի հենց Ռուստամի կողքին: Մեկ էլ տեսնեմ ֆեյսբուքի էջիս Ռուստամ Պողոսյանի կողմից ընկերանալու հայտ ու նամակ է եկել. «Բարև Ձեզ, ո՞նց եք...»... «բեյջիս» վրա կարդացել էր անուն-ազգանունս ու գտել: Այդ պահին, իհարկե, ջղայնացել էի, ինքս ինձ «ուտում» էի, մտածում՝ կողքին նստած եմ, ձե՞ռք է առնում... Հետո ծոագրպանից հանեց ձեռագործ զատիկ ու ինձ նվիրեց, հենց այդտեղ էլ միասին նկարվեցինք, ու դա դարձավ մեր համատեղ առաջին նկարը», - արցունքների միջից ծիծաղելով ու մի ակնթարթ իրականությունից կտվելով՝ մտաբերում ու ոգևորությամբ պատմում է երիտասարդ աղջիկը՝ ցույց տալով նաև հիշատակած լուսանկարը:

Դրանից մեկ շաբաթ անց երիտասարդները հանդիպեցին Մայր Աթոռում՝ Մյուռոնօրհնեքի արարողության ժամանակ: Այդպես էլ հիմք դրվեց շուրջ 5 տարի տևած ընկերությանը:

«Մեկ զանգում էր, մեկ՝ գրում, համալսարան էր գալիս: Երբ առաջին անգամ իր զգացմունքների մասին խոսեց, վախեցա: Արդարանում էի, որ հոգևորականի հետ չեմ կարողանա ապրել, իմ պարը, իմ Իջևանը չեմ թողնի... Բայց 2 ամիս անց հասկացա՝ առանց պար ու Տավուշ կարող եմ ապրել, առանց Ռուստամ՝ երբեք: Ես հեշտ կյանք չեմ ունեցել, ու անցած 5 տարիները իմ լուսավոր ու երջանիկ տարիներն էին: Հիմա նորից կյանքս դժվար փուլ մտավ, ու, գուցե, արդեն վերջնական: Նա ինձ չէր թողնում կոտրվել, թևեր էր տալիս, մեջքս «պինդ» էր իրենով: Ընկերներս միշտ ասում էին՝ էդ չափի սեր գոյություն չունի, էս ինչքա՞ եք դուք իրար սիրում», - նշում է նա:

Հետաքրքրվում եմ՝ ո՞րն էր ամենակարևոր հատկանիշը, որ գրավեց աղջկան: «Հասկանալու կարողությունը»՝ խոստովանեց Մերին ու շեշտեց՝ 19-20 տարեկանից միմյանց հետ շփվել են ու 5 տարվա մեջ 5 անգամ չեն կռվել: Ցանկացած խնդրի դեպքում իրար հետ նստում էին, քննարկում ու ընդհանուր որոշում կայացնում:

Նախկին ճեմարանական, սարկավագ Ռուստամ Պողոսյանը ուսումը կիսատ էր թողել: Վերադարձից հետո պատրաստվում էր կրկին հոգևորականի ուղին բռնել: Մերին էլ արդեն համակերպվել էր այդ մտքի հետ, ոգևորությամբ պատրաստվում էր ստանձնել երեցկնոջ կարգավիճակը: Մինչ պատերազմն` Իջևանում իր պարի խմբերը կամաց-կամաց փակեց. Ռուստամի վերադարձին քիչ էր մնացել, ընտանիք էր կազմելու ու տեղափոխվելու ապագա ամուսնու քաղաք՝ Էջմիածին...

«Նույնիսկ մեր հարսանիքի օրն էր որոշել՝ 22.02.2022... Պատկերացնում էինք, որ մեր համայնքը կունենանք, ես պարում էի, ինքը` նվագում: երաժշտական դպրոց կստեղծեինք, մանկական կենտրոններ... Չգիտեմ, մենք միմյանց փոխլրացնում էինք, իրար շատ էինք նման: Իրենից հետո ուր գնում եմ, բոլորն ասում են, որ Ռուստամին շատ նման եմ, ու դա ինձ համար հպարտություն է», - ընդգծում է զրուցակիցս:

Մերին գուցեև իր պարային խմբակները բացի, որպես պարուսույց՝ երեխաների հետ աշխատի, մասնագիտական իր փորձը փոխանցի, բայց որպես մենապարուհի իրեն բեմում էլ չի տեսնում: Իր կյանքի դեռ մեկ քառորդն էլ չապրած երիտասարդ աղջիկը չի պատկերացնում ապագան, չի դադարում կրկնել՝ այնքան կապված էին միմյանց, որ իրարից բացի մեկ ուրիշի հետ իրենց կյանքը չեն պատկերացրել երբեք:

Հիմա Էջմիածնում հաճախ է լինում՝ Ռուստամի ծնողներին է տեսնում, ընտանեկան գերեզմանատանը գտնվող նրա շիրիմին այցելում ու այդպես մխիթարվում: Նրա հետ խոսելու շատ բան ունի, պատմելու ու բողոքելու շատ բան ունի.

«Ինքը մեկ անգամ էր մեր տուն եկել, ես իր ընտանիքի հետ չէի հասցրել ծանոթանալ, ծանոթացել եմ հոգեհանգստի օրը: Իրենից փոքր մեկ քույր ունի, հայր, մայր, տատիկ, հրաշալի մարդիկ են... Ես գրեթե ամեն շաբաթ իրեն այցելում եմ, խոսում հետը, պատմում»...

2020 թվականի Արցախյան պատերազմը որոշակի աստիճանի տակ շատերի կյանքը փոխեց, Մերիի դեպքում այդ փոփոխությունը 180 աստիճան է:

«Ես կես եմ», - հավատացնում է 25-ը դեռ չբոլորած աղջիկն ու հիմնավորում.

«Հիմա ես ապրում եմ միայն այսօրով, ո՛չ նպատակներ ունեմ, ո՛չ էլ երազանքներ, ապագայից սպասում չունեմ, իմ վաղվա օրվա պատկերացումը չունեմ... Ես ցավից չեմ չարացել, ոչ ոք մեղավոր չի, որ ինձ հետ այսպիսի բան է եղել, ուղղակի սիրտս պատրաստ չի ապրել ու ծիծաղել»...

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը 14/01/2025 21:58 Անգիոգրաֆիա․ Ինչի՞ համար է արվում հետազոտությունը 14/01/2025 21:40 Գավառում ոսկերչական իրերի խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են տարել 14/01/2025 21:20 Իշխանությունը երկու նոր զիջում արեց Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան 14/01/2025 21:00 Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» 14/01/2025 20:41 Որն է պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել 14/01/2025 20:17 Դրեսլերի համախտանիշ․ Ինչպես բուժել 14/01/2025 19:57 Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Արարատում մառախուղ է 14/01/2025 19:42 «Պետք չէ սխալ սպասումներ ձևավորել հանրության շրջանում․ անվտանգային երաշխիքների մասով դա որևէ բան չի տալիս»․ Միջազգայնագետը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 14/01/2025 19:21 Փաշինյանը հանձնարարել է բարելավել Հայաստանի դիրքը միջազգային կազմակերպությունների վարկանիշային աղյուսակներում 14/01/2025 19:13 «Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել էր 2 ամիս առաջ»․ ԱԳՆ խոսնակ 14/01/2025 19:08 Նիկոլ Փաշինյանը 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Ցականյանին ընդգրկել է սահմանազատման հանձնաժողովի կազմում 14/01/2025 18:39 Մոսկվայում հունվարի 17-ին կստորագրվի Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը՝ 20 տարի ժամկետով 14/01/2025 18:24 ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերությունը չպետք է անվտանգային սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 14/01/2025 18:15 Արարատի մարզի գյուղերում մեկ օր ջուր չի լինի 14/01/2025 18:02 ԱՄՆ-ի կողմից ինքնաթիռների տրամադրումն Ադրբեջանին խախտում է ամերիկյան օրենսդրությունը և Բաքվին հավելյալ ռազմական առավելության հնարավորություն է տալիս․ Հայ դատ 14/01/2025 17:45 Մեկնարկել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին խաղափուլը 14/01/2025 17:29 IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (Տեսանյութ) 14/01/2025 17:11 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի ընդունմամբ Հայաստանը սկսելու է անպտուղ գործընթաց, որն ապագայում բախվելու է եվրոպական փակ դարպասներին․ Զաքարյան 14/01/2025 17:01 Մանկական տրավմատիզմ. զգոնության կոչ՝ ծնողներին 14/01/2025 16:42 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը 14/01/2025 16:41 Հաստատվել են միասնական քննությունների օրերը 14/01/2025 16:29 «Բարի և անփորձանք ծառայություն». Տավուշում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը 14/01/2025 16:14 Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ռուբիոյի թեկնածության օգտին 14/01/2025 15:51 Մի շարք ՀԿ-ներ պահանջում են ՀՀ կառավարությունից և վարչապետից չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից 14/01/2025 15:29 ՔԿ նախագահի տեղակալը կարևորել է ԱՄՆ դեսպանատան կողմից համակարգին ցուցաբերված աջակցությունը 14/01/2025 15:23 Հայաստանը շատ է կարևորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ 14/01/2025 15:09 Կենտրոնում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի անշարժ գույք և դրամական միջոց 14/01/2025 14:42 Հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որը շատ արդյունավետ կլիներ, Հայաստանի ինքնիշխան որոշումն էր. ՌԴ ԱԳ նախարար 14/01/2025 14:25 Լավրովը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բարդ է անվանել 14/01/2025 14:23 Ո՞նց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել, քան Արագած լեռան գագաթին. Գագիկ Սուրենյան 14/01/2025 14:20 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 14/01/2025 14:08 Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա. Սերգեյ Լավրով 14/01/2025 13:52 Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությա՞նը, թե՞ ԵԱՏՄ-ին. Մարուքյան 14/01/2025 13:48 Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում 14/01/2025 13:47 Հանրային ակցիա կանցկացվի հայ գերիների ազատ արձակման պահանջով 14/01/2025 13:42 Որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պարտադիր պետք է տղամարդ լինի. որոշ դեպքերում կանայք աշխատասիրությամբ տղամարդկանցից առաջ են. Նախարար (Տեսանյութ) 14/01/2025 13:30 Երևանում 17-ամյա երիտասարդ է ձերբակալվել 14/01/2025 13:27 Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից. ՆԳՆ 14/01/2025 13:23 Արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակից անցել ենք 2-րդին. Գլենդելի քաղաքապետը հրդեհից մանրամասներ է ներկայացրել 14/01/2025 13:18 Աննա Հակոբյանի հետ ունենք աշխատանքային հարաբերություններ. իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն առաջին տիկնոջ հետ հարաբերությունները. Նախարար (Տեսանյութ) 14/01/2025 13:07 ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով 14/01/2025 13:04 Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Գևորգ Պապոյան 14/01/2025 12:59 Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, իսկ խաղաղության օրակարգի հարցերի հետ կապված փոփոխելու ոչ մի բան չկա. Գալյան (Տեսանյութ) 14/01/2025 12:48 Բաքվի դեպքերից 35 տարի անց էլ, այնտեղ են գտնվում մի քանի տասնյակ հայեր. Թանդիլյան 14/01/2025 12:42 Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ է նշանակում «պատերի տակ վնգստացող դատավորներ». Սրբուհի Գալյան (Տեսանյութ) 14/01/2025 12:27 Խոր ցավով տեղեկացա Մհեր Սահակյանի մահվան մասին. Վլադիմիր Վարդանյան 14/01/2025 12:10 Ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ԱԺ-ում կբացվի սգո հուշամատյան 14/01/2025 12:04 Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից 14/01/2025 11:58 Լավ ապրել նախևառաջ նշանակում է ունենալ սեփական հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ Զաքարյան 14/01/2025 11:52 Տարածաշրջանի մարտահրավերներն առանցքային են դարձնում ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցության զարգացումն ու խորացումն ամենատարբեր ոլորտներում 14/01/2025 11:49 Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` դեկտեմբերի հաշվետվությունը 14/01/2025 11:43 Հիմնվել են հոնի և նռան 5.8 հեկտար ինտենսիվ այգիներ. Նիկոլ Փաշինյան 14/01/2025 11:41 2025-ին ԲՏԱՆ-ի համար առաջնահերթ են համարվելու այն ծրագրերը, որոնց հիմքում ընկած է արհեստական բանականության զարգացումը. Հայրապետյան 14/01/2025 11:37 Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր. Արմեն Չարչյան 14/01/2025 11:35 Նոր հնարավորություններ՝ QR կոդերով վճարումների համար. Կենտրոնական բանկ 14/01/2025 11:26 ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու դեպք 14/01/2025 11:20 Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար 14/01/2025 11:15 «Զավեշտի ժանրից է». Ավանեսյանը հումորով ու հանգիստ է վերաբերվում իրեն պաշտոնից հեռացնելու մասին ամեն շաբաթ շրջանառվող լուրերին 14/01/2025 11:05 Անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրվելու. Սուրեն Սարգսյանը պարզաբանում է՝ ԱՄՆ-ՀՀ ռազմավարական գործընկերությունն ինչ է ենթադրում 14/01/2025 11:01 Հրազդանի կիրճում «Opel»-ը կողաշրջվել է. կան տուժածներ 14/01/2025 10:55 Լավ ապրել հնարավոր չէ, երբ թշնամին անընդհատ սպառնում է, որ կհարձակվի. դա ամեոբայի երջանկություն է.Հովհաննիսյան 14/01/2025 10:46 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա 14/01/2025 10:43 Հայաստանում սուր շնչառական վարակների առումով անհանգստացնող խնդիր չունենք. Անահիտ Ավանեսյան 14/01/2025 10:38 Թրամփը հայտարարել է` ծրագրում է «շատ արագ» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին 14/01/2025 10:33 Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի ընթացքին 14/01/2025 10:20 ՀՀ-Ադրբեջան բանակցություններում կարևոր է խուսափել ուժի կիրառման սպառնալիքներից. ԵՄ խոսնակ 14/01/2025 10:09 Ազատությունից զրկված անձանց նկատմամբ դրսևորվել է խտրական վերաբերմունք, կատարել են արտաժամյա աշխատանքներ, հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել 14/01/2025 10:03 Հովիկ Աղազարյանը գրեթե կասկած չունի՝ առաջիկա ամիսներին վարչապետը հրաժարական է տալու. Ազատություն 14/01/2025 09:45 Աննա Վարդապետյանի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 14/01/2025 09:31 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 14/01/2025 09:25 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 14/01/2025 09:24 Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է 14/01/2025 09:22 «Ժողովուրդ». Ինչու է թունաքիմիկատների բիզնեսը ոսկոր դարձել թե՛ ներկրողների և թե՛ կառավարության կոկորդում 14/01/2025 09:20 «Փաստ». ՔՊ-ն չի կարողանում նույնիսկ իր կողմից և իր համար փոխած օրենքը հասկանալ ու կիրառել 14/01/2025 09:19 «Ժողովուրդ». Փաստորեն Հայկ Սարգսյանը փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձևավորել 14/01/2025 09:18 «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը նորից լսումներ է անելու 14/01/2025 09:16 «Փաստ». Հայկ Սարգսյանը տևական ժամանակ ցանկություն ունի դառնալ ՇՄ նախարար 14/01/2025 09:15 «Ժողովուրդ». Փաշինյանն իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին մեկիկ-մեկիկ մեղադրյալ ու կոռուպցիոներ է դարձնում 14/01/2025 09:12 «Փաստ». Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են 14/01/2025 09:10 «Հրապարակ». Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչի քավորը դարձել է Գևորգ Փարսյանի հարազատ եղբայրը՝ փոխարինելով Ռոբերտ Ղուկասյանին 14/01/2025 09:09 «Փաստ». Չեխական կասկածելի մի կազմակերպություն շարունակում է Ադրբեջանին տրամադրել Հայաստանի հանքարդյունաբերության մասին տվյալներ 14/01/2025 09:07 «Ժողովուրդ». Երևանի միակ մանկական առողջարանը հատկացվել է ֆրանսիական մի ընկերության, որը պետք է բնակելի համալիր կառուցի 14/01/2025 09:05 «Հրապարակ». Ո՞վ է Փաշինյանի այլընտրանքային ԱԱԾ տնօրենը 14/01/2025 09:03 Լավ ապրել նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել․ Փաշինյան 14/01/2025 09:00 Այսօր Վաշինգտոնում Միրզոյանը և Բլինքենը կտորագրեն ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը 13/01/2025 23:24 Փաշինյանը զբաղված է կործանարար ինքնախաբեության ներշնչանքով․ ՀԱԿ փոխնախագահ 13/01/2025 23:00 Մհեր Սահակյանը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր․ Ռոբերտ Քոչարյան 13/01/2025 22:33 Անեմիա.oգնու՞մ է արդյոք հատուկ սննդակարգը 13/01/2025 22:17 Սպասվում է թույլ ձյուն 13/01/2025 22:04 Հունահռոմեական ոճի ըմբիշները ուսումնամարզական հավաքի կմասնակցեն Ծաղկաձորում 13/01/2025 21:43 «Աննա Հակոբյանի լուսանկարահանումը կառավարության շենքում իրականացվել է անձամբ վարչապետի թույլտվությամբ»․ Կառավարությունից պնդում են՝ նկարահանումը «պետական արարողակարգային նպատակով էր» 13/01/2025 21:28 Հենրիխ Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել 13/01/2025 21:08 Ալերգիկ ռինիտը՝ երեխաների մոտ. բուժման տարբերակներ 13/01/2025 20:49 Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է 13/01/2025 20:26 Ժնևում ընթանում են Իրանի և «եվրոպական եռյակի» բանակցությունները 13/01/2025 20:07 Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ․ ԱԺ «Հայաստան» խմբակցություն 13/01/2025 19:58 Մենք կորցրեցինք նվիրյալ հայի և սկզբունքային ընկերոջ․ Իշխան Սաղաթելյան