07/07/2021 21:24
Ադրբեջանի հետ սահմանին ունենք մշտական մտահոգության օջախ. Փաշինյանը՝ Պուտինին
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի հետ սահմանին անկայուն իրավիճակի մասին:
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այնքան էլ կայուն չէ: Այստեղ արդեն երկու ամիս անընդհատ մտահոգության օջախ ունենք», - ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայուն է՝ ռուս խաղաղապահների տեղակայումից հետո:
«Բայց ժամանակ առ ժամանակ կան անհանգստության որոշ օջախներ, և այսօր ես ուզում եմ կիսվել գնահատականներով, թե ինչու և ինչպես է դա տեղի ունենում: Ռազմագերիների հարցը դեռ ամբողջությամբ լուծված չէ», - նշել է Փաշինյանը: